Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Հանցավոր վարքի դրդապատճառները

Հանցավոր վարքի դրդապատճառները

Մարդկանց հանցավոր վարքի հիմքում ընկած են բազմաթիվ դրդապատճառներ: Դրդապատճառը հոգեբանության մեջ բնորոշվում է որպես պահանջմունքի առարկա և հստակեցում: Պահանջմունքներն են պայմանավորում դրդրապատճառների ուղղվածությունը:

 

Առաջնահերթ դրդապատճառները մարդու վարքին անձնային ուղղվածություն են հաղորդում: Ահա ասոցիալ գործունեության հիմնական դրդապատճառները.

 

  • ինքնահաստատման դրդապատճառ,
  • պաշտպանական դրդապատճառ,
  • տեղափոխման դրդապատճառ,
  • խաղի դրդապատճառ,
  • ինքնաարդարացման դրդապատճառ:

 

Ինքնահաստատման դրդապատճառ

Բռնաբարության իրականացման հիմքում հաճախ ընկած է լինում ինքնահաստատման դրդրապատճառը: Տղամարդու անկարողության, խոցելիության զգացողությունը նրան ֆիքսում է ֆրուստրացնող օբյեկտի վրա: Զոհին տիրելու և սեփական կարողություններում հաստատվելու ցանկությունն էլ նրան դրդրում են այդ հանցագործության իրականացմանը:

 

Շատ վտանգավոր են նաև սերիական մարդասապանները, որոնց գործունության հիմքում ընկած են հետևյալ դրդապատճառները.

 

  • սեռական ոտնձգություններ կանանց նկատմամբ, որոնք ուղեկցվում են դաժանությամբ, այնուհետև կնոջից` որպես կենդանի էակի և կերպարի ազատվելու ձգտմամբ,
  • սոցիալական կամ կենսաբանական մերժումը կնոջ կողմից առաջացնում է սոցիալական կարգավիճակի կորստի վախ: Կնոջն ամբողջովին իշխելով` հանցագործն ինքնահաստատվում է,
  • դեռահասների, մասնավորապես` երեխաների վրա հարձակումները հաճախ բացատրվում են մանկական տարիներին ծնողների, հասակակիցների կողմից ճնշմամբ,
  • զոհին տանջելու արդյունքում ստացած սեռական հաճույք. սա խորը սադիստական դրդրապատճառ է:

 

Պաշտպանական դրդապատճառ

Հաճախ հանցագործության հիմքում կարող է ընկած լինել որոշ դեպքերում չգիտակցված վախի և, հետևապես, պաշտպանության չգիտակցված դրդրապատճառը: Երբեմն առհասարակ վտանգ չի լինում: Այս դեպքերում ագրեսիայի վախը դրդում է ագրեսիվ գործողությունների:

 

Տեղափոխման դրդապատճառ

Այս դրդապատճառը հիմնականում առաջանում է, եր մեկ այլ դրդապատճառ չի կարող բավարարվել, ուստի մարդը փոխարինում է այն մեկ այլ` ավելի մատչելի դրդապատճառով: Գործողությունների տեղափոխումը կարող է իրականանալ մի քանի տարբերակներով.

 

  • գեներալիզացիայի միջոցով, երբ ագրեսիայի օբյեկտ է դառնում ո՛չ միայն դրա պատճառ հանդիացող անձը, այլև նրա հարազատները,
  • հուզական տեղափոխման միջոցով. օրինակ` երեխան բարկացած է իր խորթ հոր վրա և վնասում է վերջինիս իրերը,
  • ագրեսիան տեղափոխվում է ձեռքի տակ գտնվող անշունչ առարկաների վրա,
  • ավտոագրեսիա. չկարողանալով ագրեսիան տեղափոխել որևէ մեկի վրա` մարդն այն ուղղում է դեպի ներս և վնասում ինքն իրեն:

 

Խաղային դրդապատճառ

Խաղամոլ հանցագործների գործողության հիմքում ընկած է ո՛չ միայն ագրեսիան, բացասական վերաբերմունքը դիմացինի հանդեպ, այլև խաղալու հետաքրքրությունն ու սուր զգացողությունները: Այս մարդկանց թվին կարելի է վերագրել գողերին:

 

Ինքնաարդարացման դրդապատճառ

Շատ հետաքրքիր է հանցագործների ինքնաարդարացման դրդապատճառները, երբ նրանք հերքում են իրենց մեղքն ու, հետևապես, չեն զղջում:

 

Այդ դրդրապատճառները երևում են.

 

  • հանցագործ իրականության աղավաղման մեջ, երբ արժեքավորվում են դրա որոշ տարրերը և արժեզրկվում մյուսները,

  • գործածի համար պատասխանատվություն չստանձնելը` ներկայացնելով դրանք որպես հանգամանքների հետևանք,

  • զոհի կերպարում հանդես գալը, այն է` խաբվելը, ծուղակի մեջ ընկնելը և այլն,

  • նման իրավիճակները որպես սովորական ներկայացնելը,

  • հանցագործության զոհի և, առհասարակ, իրադարձության հերքելը,

  • սեփական դերի գերագնահատումը տվյալ իրադարձության մեջ,

  • սեփական անձնային որակների հիպերտրոֆիան, սեփական յուրահատկության մատնացույց անելը, որը և թույլ է տալիս նրան օրենքից վեր լինել:

 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. nua.in.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ